Նյարդաբանական հիվանդությունների նորարարական բուժումներ

Սկսելով համապարփակ գնահատումից և ախտորոշումից՝ USC Նյարդաբանական գիտությունները կարող է օգնել ձեզ հաղթահարել նյարդաբանական ծանր հիվանդությունները: Համատեղելով նյարդաբանական վիրաբուժությունն ու նյարդաբանությունը՝ մեր թիմը ներառում է բազմաթիվ մասնագիտությունների աշխարհի լավագույն փորձագետներին: Բուժման զարգացած մեթոդներով, փորձառու բժիշկներով, վերջին տեխնոլոգիաներով և նորարարական հետազոտությամբ USC Նյարդաբանական գիտությունների բժիշկները այս ոլորտում առաջատար են:

Կարդալ ավելին »


Ճշգրիտ ախտորոշումն ու բուժումը շատ կարևոր են նյարդաբանական բարդությունները հաղթահարելու գործում: Մեր թիմը ամբողջական մոտեցում է ցուցաբերում բոլոր փուլերում՝ ձեր հիվանդությունը գնահատելու համար զարգացած տեխնոլոգիաներ կիրառելով: Հետո մենք բուժման ծրագիր ենք մշակում՝ ներառելով անհրաժեշտ ցանկացած ուռուցքաբանություն, ճառագայթաբանություն, ֆիզիկական և զբաղվածության թերապիաներ կամ այլ ծառայություններ: Երբ հնարավոր է, մենք իրականացնում ենք ոչ վիրահատական կամ նվազագույն միջամտությամբ տեխնոլոգիաներ, որոնք օգնում են ավելի արագ վերադառնալ առօրյա գործողություններին ավելի քիչ կողմնակի ազդեցություններով:

Մենք առաջարկում ենք եզակի ծրագրեր խրոնիկական գլխացավեր, էպիլեպսիա, հազվադեպ հանդիպող նյարդաբանական խանգարումներ և Պարկինսոնի հիվանդություն բուժելու համար՝ օգնելով հիվանդներին կրկին ձեռք բերել իրենց անկախությունը և վայելել ակտիվ կենսակերպը: Ալցհեյմերի հիվանդության տասնյակ տարիների մեր հետազոտության շնորհիվ մենք բարելավել ենք հիվանդության ախտորոշումն ու կառավարումը՝ բարելավելով հիվանդների կյանքի որակը:


Ավելի քան 20 մասնագիտացված կենտրոններ

USC Նյարդաբանական գիտությունները ներառում է ավելի քան 20 մասնագիտացված կենտրոններ ու ծրագրեր: Բազմամանագիտական խնամքի մեր մոդելի շնորհիվ բժիշկները համագործակցում են այլ մասնագիտացումների իրենց կոլեգաների հետ, որպեսզի համոզվեն, որ յուրաքանչյուր հիվանդ ստանում է համապատասխան բուժում հնարավոր լավագույն արդյունքներով:

Ուղեղային և ողնաշարային ուռուցքի կենտրոն

Ձեր ուռուցքի համար ախտորոշման և բուժման ծրագիր մշակելու համար մենք համախմբում ենք նյարդավիրաբույժներին, բժշկական նյարդուռուցքաբաններին, ճառագայթային ուռուցքաբաններին և ճառագայթաբաններին: Մենք զգուշորեն նշում ենք ուռուցքի գտնվելու վայրը, որպեսզի նվազեցնենք շրջակա տարածքների վնասման ռիսկը, և կիրառում ենք զարգացած տեխնոլոգիաներ, որպեսզի փոքրացնենք կտրվածքի չափսը և արագացնենք ապաքինման գործընթացը: Ուղեղային որոշ ուռուցքների դեպքում ենք կարող ենք իրականացնել արթուն վիճակում գանգոսկրի վիրահատություն, ինչի շնորհիվ պահպանվում են խոսքի և շարժողական գործառույթները:

Լարուռուցքի կենտրոն

Լարուռուցքի մեր կենտրոնը Միացյալ նահանգներում մի քանի հաստատություններից մեկն է, որ մասնագիտանում է այս հազվադեպ հանդիպող ողնաշարային ուռուցքի մեջ՝ մեր նյարդուռուցքաբաններին բուժման համապարփակ ծրագիր մշակելու և իրակացնելու հնարավորություն ընձեռելով: Մենք առաջարկում ենք շարունակական կլինիկական փորձեր, ինչպես նաև զարգացած վիրահատական տեխնոլոգիաներ, ինչպիսիք են միկրոմասնահատումը և պատկերման ուղղորդումը, օգտագործելով նյարդանավիգացիոն թերապիա:

Էպիլեպսիայի համապարփակ կենտրոն

Մեր նպատակն է տրամադրել մատչելի, բազմամասնագիտացած խնամք, որը յուրաքանչյուր հիվանդի կարիքներին համապատասխան բուժում կիրականացնի: Որպես էպիլեպսիայի 4-րդ աստիճանի մասնագիտացած կենտրոն՝ մենք բուժում ենք ամենաբարդ դեպքերը և կարող ենք օգնել այն հիվանդներին, ում ցնցումները չեն բուժվել դեղամիջոցների միջոցով: Մենք առաջարկում ենք արձագանքող նյարդախթանում, դեղամիջոցներով կլինիկական փորձեր, ինչպես նաև եզակի վերականգնողական ծրագիր, որը օգնում է հիվանդներին կրկին ձեռք բերել իրենց անկախությունը:

Ուղեղի խորը խթանման կենտրոն

Մենք առաջարկում ենք Հարավային Կալիֆորնիայի ամենահամապարփակ խնամքը այն հիվանդներին, ովքեր ուղեղի խորը խթանման կարիք ունեն, որը կարող է բուժել Պարկինսոնի հիվանդությունը, էական դողէրոցքը, լարման խանգարումը կամ շարժողական այլ խանգարումները: Պարկինսոնի հիվանդության և շարժողական համակարգի խանգարումների կենտրոնի և Ներօպերատիվ նյարդաֆիզիոլոգիական մոնիթորինգի ծրագրի հետ համագործակցության շնորհիվ մեր հետազոտողները նոր բուժումներ են ստեղծում, որոնք կարող են վնասել ուղեղի անբնական էլեկտրական ազդանշանները:

Գլխացավի և նեվրալգիայի կենտրոն

Ամենաբարդ և անկառավարելի գլխացավերին և դիմային ցավի խանգարումներին մենք բազմամասնագիտացված մոտեցում ենք ցուցաբերում: Մեր թիմում կան ֆիզիկական թերապեվտներ, զբաղվածության թերապեվտներ, ցավի բժիշկներ, հոգեբաններ, նյարդավիրաբույժներ, նյարդաբաններ և լրացնող/այլընտրանքային բժշկությա մասնագետներ: Այս փորձառությունը մենք ինտեգրել ենք երկրի միակ Lifestyle Redesign® ծրագրի մեջ, որը ներառում է կանխարգելիչ բուժման ռազմավարություն և կենսակերպի մոդիֆիկացում խրոնիկական գլխացավերի պատճառը գտնելու և վերացնելու համար:

Ներօպերատիվ նյարդաֆիզիոլոգիական մոնիթորինգի ծրագիր

Նյարդաբանական ընթացակարգերի ժամանակ մեր բժիշկները հսկում և օգնում են վիրաբույժներին՝ վիրահատության ժամանակ նյարդաբջջի ակտիվությունը չափելու համար նորարարական տեխնոլոգիաներ օգտագործելով: Ներօպերատիվ մոնիթորինգի, ուղեղի քարտեզավորման և ուղեղի իմպլանտների շնորհիվ մենք կարող ենք նվազեցնել ռիսկերը և բարելավել արդյունքները: Այս մեթոդները մեզ թույլ են տալիս արժեքավոր հետազոտություններ իրականացնել անեվրիզմաները, ուղեղային և ողնաշարային ուռուցքները, ողնաշարային բարդ հիվանդությունները, գլխի և պարանոցի ուռուցքները բուժելու ուղղությամբ:

Հիշողության և ծերանալու կենտրոն

Շնորհիվ Ալցհեյմերի հիվանդության, թուլամտության և ծերացման հետ կապված հիավնդությունների ախտորոշման և բուժման ամենաառաջատար ծառայությունների՝ մենք տրամադրում ենք համապարփակ խնամք, որը կարող է բարելավել կյանքի որակը: Ավելի քան 30 տարիների ընթացքում մեր հետազոտողները էական առաջխաղացում են ունեցել Ալցհեյմերի հիվանդությունը, անոթուղեղային վնասվածքներըի և հիշողության խնդիրները հասկանալու մեջ: Այս հետազոտությունը և շարունակական կլինիկական փորձերի համախմբումը մեզ ամեն օր մեկ քայլ ավելի մոտ է դարձնում բուժմանը:

Նվազագույն միջամտությամբ նյարդավիրաբուժություն և գանգոսկրի էնդոսկոպիկ կենտրոն

Գանգոսկրի ուռուցքների ախտորոշման և գնահատման մեր փորձառությունը հիվանդներին տալիս է բուժման ամենանորարարական եղանակների հնարավորությունը՝ ներառյալ BrainPath®, նյարդաէնդոսկոպիան և նյարդանավիգացիան: Զարգացած այս տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս օգտագործել բնական ճանապարհներ, որոնք պահանջում են ավելի ձոքր կտրվածքներ, նվազեցնում են ցավը, ինֆեկցիոն ռիսկը, կողմնակի ազդեցությունները և հիվանդանոցային կացության տևողությունը:

Բազմակի սկլերոզի համապարփակ խնամքի կենտրոն

Հիվանդակենտրոն մեր ծրագիրը ներոռում է զարգացած բուժումներ և թերապիաներ, ինչպես նաև վերականգնողական և ցանցայի աջակցություն հիվանդներին, նրանց ընտանիքներին և խնամակալներին: Մենք բազմամասնագիտացված մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուր հիվանդի կարիքներին՝ անհատականացված դեղորայքով, ներարկման ծառայություններով և հիվանդների ծրագրերով և աջակցման խմբերով: Մի քանի շարունակական կլինիկական փորձեր մեր հիվանդներին բուժման նոր եղնակներ են բերում:

Նյարդակրիտիկական խնամքի կենտրոն

Նյարդակրիտիկական խնամքի կենտրոն- Մենք բուժում ենք ուղեղային և ողնուղեղային ծանր հիվանդություններով՝ կաթված, անեվրիզմաներ, արյունազեղումներ, կենտրոնական նյարդային համակարգի, ողնաշարի, ականջի, քթի կամ կոկորդի վիրահատություններ ունեցած հիվանդների: Նյարդաինտենսիվ խնամքի բաժանմունքի նվիրված մեր աշխատակիցները օգնում են նյարդաբանական վնասվածք ունեցող հիվանդների ապաքինման գործընթացն արագացնել: Նյարդաինտենսիվիստների գլխավորությամբ՝ թիմը ներառում է նյարդաբանների, նյարդավիրաբույժների, նյարդաճառագայթաբանների և ինտենսիվ խնամքի մասնագետների:

Նյարդուռուցքաբանության ծրագիր

Ուղեղային ր ողնաշարային ուռուցքների հանդեպ մեր համապարփակ մոտեցումը ներառում է վերջին զարգացումները՝ ներառյալ ուռուցքների խցանումները, զարգացած նյարդանավիգացիոն տեխնոլոգիաները և պատկերավորման բարդ տեխնոլոգիան: Մենք մասնագիտացած ենք անոթուղեղային վիրաբուժության, ստերեոստատիկ ճառագայթային վիրաբուժության, շարժողական խանգարումների, ներանոթային նյարդավիրաբուժության, գանգոսկրի վիրաբուժության, նյարդաէնդոկրին վիրաբուժության, ողնաշարային բարդ վիրաբուժության, ծայրամասային նյարդի վիրաբուժության, նյարդային տրավմայի և մանկական նյարդավիրաբուժության մեջ:

Նյարդային հոգեբանություն և կոգնիտիվ վարքային նեվրալգիայի ծրագիր

Ուշադրության, հիշողության, լեզվի, տեսողական հմտությունների և էմոցիոնալ կարգավիճակի թեստերի միջոցով մենք գնահատում ենք հիվանդների կոգնիտիվ ուժերն ու թուլությունները՝ առաջարկելով կոգնիտիվ և վարքային փոփոխությունների ներըմբռնում: Մենք աշխատում ենք գլխի վնասվածք, կաթված, էպիլեպսիա, կրկնվող սկլերոզ, Պարկինսոնի հիվանդություն, Ալցհեյմերի հիվանդություն և այլ թուլամտություններ ունեցող հիբանդների հետ: Մեր տեխնոլոգիաների միջոցով հիվանդների հիշողության հանդեպ նոր մոտեցումներ կարող են սովորել և ավելի լավ ընդունել փոփոխությունները:

Նյարդավերականգնողական ծրագիր

Մենք օգնում ենք հիվանդներին վերագտնել իրենց անկախությունը կաթվածից կամ ուղեղի այլ վնասվածքից հետո այնպիսի թերապիաների միջոցով, որոնք բարելավում են շարժունակությունը, առօրյա գործողությունները, ճանաչողությունը, հաղորդակցությունն ու ուժերը: Ֆիզիկական թերապեվտների, զբաղվածության թերապեվտների, խոսքի ախտաբանների, վերականգնողական բուժանձնակազմի, սոցիալական աշխատողների, մենեջերների և ֆիզիոլոգների թիմը աշխատում է միասին, որպեսզի հիվանդների կողքին լինի ամեն քայլափոխին:

Նյարդաժառանգության բազմամասնագիտացված ծրագիր

մենք հսկում և բուժում ենք այնպիսի նյարդաժառանգական հիվանդություններ, ինչպիսիք են նյարդաթելքուռոցկուտություն 1-ը, նյարդաթելքուռոցկուտություն 2-ը, Վոն Հիպել Լինդո համախտանիշը, Լի Ֆրաումենի համախտանիշը, ելունգավոր սկլերոզը, Նունանի համախտանիշը և Կոստելոյի համախտանիշը: Չնայած շատ հիվանդների մոտ բացակայում են ախտանիշները՝ շարունակական մոնիթորինգը օգնում է գտնել ուռուցքները, երբ դրանք հնարավոր է բուժել ճառագայթման և ճառագայթավիրաբուժության ընթացակարգերի միջոցով:

Նյարդամկանային ծրագիր

Մենք հատուկ մոտեցում ենք ցուցաբերում նյարդամկանային խանգարումները գնահատելու, ախտորոշելու, նյարդաֆիզիոլոգիական թեստավորում և բուժում իրականացնելու հանդեպ: Շնորհիվ զարգացած ժառանգական և մոլեկուլյար ախտորոշման՝ մենք կարող ենք ավելի ճիշտ բուժում նշանակել յուրաքանչյուր հիվանդին: Մեր ծրագիրը ներառում է նյարդաֆիզիոլոգիական էլեկտրամկանագծման լաբորատորիա և ներարկման կենտրոն, ինչպես նաև մի քանի կլինիկական փորձեր, որոնք գնահատում են նոր բուժումներն ու թերապիաները:

Նյարդանոթային խանգարման կենտրոն

Մենք բուժում ենք կենտրոնական նյարդային համակարգի արյան շրջանառության խանգարումներ՝ ներառյալ կաթվածը, զարկերակային արատները, քներակի նեղացումը և անեվրիզմաները: Մեր փորձառու նյարդավիրաբույժները իրականացնում են խցանումեր, անոթապլաստիկա և լայնացողի տեղաբաշխում, և մշակում են նոր մեթոդներ անգամ ամենաբարդ դեպքերի բուժման համար:

Պարկինսոնի հիվանդության և շարժողական խանգարումների կենտրոն

Մենք առաջարկում ենք Հարավային Կալիֆորնիայի ամենահամապարփակ կենտրոնը Պարկինսոնի հիվանդության և այլ շարժողական խանգարումների բուժման համար, ինչպես նաև տարածաշրջանում ամենամեծ կլինիկական փորձերը: Մեր մոտեցումը ներառում է նյարդաբանների, նյարդավիրաբույժների, բուժանձնակազմի, կլինիկական ֆիզիոլոգների, սոցիալական աշխատողների, խոսքի թերապեվտների և ֆիզիկական ու զբաղվածության թերապեվտների: Մենք ճանաչված ենք հետազոտության, համապարփակ խնամքի տրամադրման, պրոֆեսիոնալ կրթության և հիվանդների իրազեկման համար:

Մակուղեղային կենտրոն

Մոտ 40 տարի առաջ կենտրոնը ներկայացրեց նվազագույն միջամտությամբ վիրահատական մեթոդներ մակուղեղային խանգարումները բուժելու համար: Ավելի քան 4,000 հիվանդների բուժելուց հետո մեր վիրաբույժները Հարավային կալիֆորնիայում ամենամեծ վիրահատական փորձն ունեն: Մեր եզակի ծրագիրը մատուցում է ամբողջական, երկարատև խնամք բարդ մակուղեղային ուռուցքների և հորմոնալ խանգարումների համար՝ իրականացնելով էնդոսկոպիկ ներքթային վիրահատություններ և զարգացած ճառագայթավիրաբուժական եղանակներ:

Վերանոթավորման կենտրոն

Որպես Հարավային կալիֆորնիայի ամենամեծ վերանոթավորման կենտրոն՝ մենք տրամադրում ենք համազգայնորեն ճանաչված, բազմամասնագիտացված ամբողջականություն նյարդավիրաբուժության, նյարդաբանության և պլաստիկ վիրաբուժության բաժանմունքների մեջ: Մեր թիմը մասնագիտացած է այնպիսի բարդ անոթուղեղային հիավնդությունների ախտորոշման և բուժման մեջ, ինչպիսիք են Մոյամոյա հիվանդությունը, ներգանգային աթերոսկլերոզը, բարդ անեվրիզմաները և ինքնածին առաջային հիվանդությունը: Մեր ներմասնագիտացված միկրովիրաբուժական ամբողջականությունը օգնում է մշակել լուծումներ բարդ խնդիրների համար՝ բարելավված կոսմետիկ արդյունքներով

Ռոքսաննա Թոդ Հոջիս համապարփակ կաթվածի կենտրոն և անցողիկ իշեմիկ հարձակումների (TIA) ծրագիր

Մենք ախտորոշում և բուժում ենք անցողիկ իշեմիկ հարձակումները կրկնվող կաթվածների ռիսկը նվազեցնելու համար: Ձեր բժշկի ուղեգրմամբ մենք բազմամասնագիտացված մոտեցում ենք ցուցաբերում, որպեսզի տրամադրենք արագացված գնահատում և զարգացած պատկերավորման մեթոդներ արյան շրջանառության խանգարումները բացահայտելու համար: Մենք նաև մասնակցում ենք շատ հետազոտական ուսումնասիրությունների, որոնք գնահատում են պատկերավորման նոր տեխնոլոգիաները, ախտորոշման թեստավորումն ու բուժումները

Գանգոսկրի թերապեվտիկ կենտրոն

Մենք հեշտացնում և օպտիմալացնում ենք գանգի բարդ ուռուցքներ և դրա հետ կապված հիվանդություններ ուցող հիվանդների խնամքը: Նվազագույն միջամտությամբ մեր տեխնոլոգիաները ներառում են էնդոսկոպիկ նյարդավիրաբուժություն և ճառագայթավիրաբուժություն Gamma Knife®-ի և CyberKnife®-ի օգնությամբ: Մենք բուժում ենք առաջնային և կողային գանգի ուռուցքները՝ կիրառելով գերճշգրիտ տեխնոլոգիաներ հնարավոր լավագույն արդյունքների և ապաքինման նվազագույն ժամկետների համար:

Ողնաշարային կենտրոն

Լինելով USC Օրթոպեդիկ վիրաբուժության և USC Նյարդավիրաբուժության մի մասը՝ մեր նյարդավիրաբույժները և օրթոպեդիկ վիրաբույժները աշխատում են միասին ցավը նվազեցնելու և գործառույթն ու շարժունակությունը վերականգնելու համար: Հաճախ մենք սկսում ենք ոչ վիրահատական և նվազագույն միջամտությամբ բուժումներից և առաջարկում ենք մի շարք ողնաշարային վիրաբուժության ընթացակարգեր: Մեր փորձառության շնորհիվ այն հիվանդները, որոնք ուրիշ ոչ մի տեղ չեն կարողացել առողջանալ, փոխում են իրենց կարծիքը:

Ստերեոտակտիկ ճառագայթաբուժության կենտրոն

Նորարարական վիրահատական այս մեթոդը փոխում է հիվանդների կարծիքը ուղեղային և ողնաշարային ուռուցքների բուժման վերաբերյալ: Մեր փորձագետները կիրառում են ճառագայթային ուռուցքաբանության երեք ամենաարդյունավետ բուժումները՝ Gamma Knife® Perfexion և TrueBeam™ STx: Մենք հազարավոր ընթացակարգեր ենք իրականացրել և Հարավային Կալիֆորնիայում միակ հաստատությունն ենք, որը բոլոր երեք բուժումներն իրականացնում է նույն վայրում:

Եռվորյակ նեվրալգիա և դեմքի միակողմանի սպազմի կենտրոն

Մենք առաջարկում ենք ոչ վիրահատական և վիրահատական բուժումներ եռվորյակ նեվրալգիայի և դեմքի միակողմանի սպազմի դեպքերում: Մեր նորարարական տեխնոլոգիաները կարող են բուժել այս հիվանդությունները ՝ նվազեցնելով հնարավոր կողմանկի ազդեցությունները, ինչպիսին է լսողության կորուստը: Մենք իրականացնում ենք ամբողջական նյարդաբանական զննում, որպեսզի ստանանք ճիշտ ախտորոշումը, և բուժման մի քանի տարբերակներ ենք առաջարկում այն հիվանդներին, ում չեն օգնել նախորդ բուժումները:

Լոս Անջելեսի շրջանի տեղամասերը

Լոս Անջելեսի շրջանում USC Keck Medicine-ը բուժում է բազմաթիվ հիվանդների:

Եթե ճանապարհորդում եք Միացյալ Նահանգներից դուրս, USC միջազգային առողջության անձնակազմը կարող է ձեզ և ձեր ընտանիքին աջակցել ճանապարհորդության և կացարանի, հիվանդների պաշտպանության հարցերում և օգնել առողջական խնամքի գործընթացի ուղղորդման մեջ: Իմանալ ավելին USC International Health-ի մասին:

Contact us at (800) USC-CARE (800-872-2273)